LLOYDS ԲԱՆԿԸ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԿԹՈՂԱՐԿԻ 3.94 ՄԼՐԴ ՖՈՒՆՏ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՐԺՈՂՈՒԹՅԱՄԲ ԱՐԺԵԹՂԹԵՐ
Բրիտանական խոշորագույն Lloyds Banking Group հիփոթեքային բանկի հրապարակած տվյալների համաձայն բանկը նախատեսում է լրացուցիչ թողարկել 3.94 մլրդ ֆունտ ընդհանուր արժողությամբ արժեթղթեր: Ներգրաված միջոցները, ինչպես նաև ընթացիկ դրամական հոսքերից ևս 300 մլն ֆունտ բանկը մտադիր է ուղղել պետությանը պատկանող իր արժեթղթերի ետգնմանը: Նշենք, որ ներկա դրությամբ Lloyds բանկի բաժնետոմսերի 43%-ը պատկանում է բրիտանական կառավարությանը: