
ԲՐԻՏԱՆԱԿԱՆ LLOYDS ԲԱՆԿԸ ՆԱԽԱՏԵՍՈՒՄ Է ԿԱՊԻՏԱԼԻ ՀԱՄԱԼՐՈՒՄ
Իր վարկավորման ծավալներով առաջատար բրիտանական Lloyds Banking Group Plc բանկի հայտարարության համաձայն` ֆինանսական դրության կայունացման նպատակով բանկն առաջիկայոմ կհրապարակի կապիտալի համալրման իր նախագիծը, որի շրջանակներում բանկը նախատեսում է ներգրավել շուրջ 23 մլրդ դոլար:
Նախնական տվյալների համաձայն կապիտալի համալրման նպատակով բանկը մտադիր է դիմել իր բաժնետերերին, ինչպես նաև մշակել վարկավորման նոր ծրագրեր, որոնց արդյունքում բանկը նախատեսում է ներգրավել շուրջ 11 մլրդ դոլար: