LME – ԳՈՒՆԱՎՈՐ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐԸ ՀԻՄՆԱԿԱՆՈՒՄ ԱՃԵԼ ԵՆ 06/05/09
Լոնդոնի London Metal Exchange (LME) բորսայում երեկ կայացած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների գները առաջիկա երեք ամիսների ֆյուչրսների համար հիմնականում աճել են:
Ռեկորդային աճ է գրանցել կապարի գինը` 6% և կազմել է 1431 դոլար, զգալիորեն աճել են նաև ցինկի և նիկելի գները, համապատասխանաբար 3.63% և 3.22%, ցինկի գինը կազմել է 1527.5 դոլար, իսկ նիկելի գինը կազմել է 12025 դոլար: Պղնձի գինը աճել է 2.68%-ով և կազմել է 4637 դոլար և անագի գինը աճել է 0.28% և կազմել է 12510 դոլար: Նվազել է միայն ալյումինի գինը` 0.16% և կազմել է 1516 դոլար:
Գների միավորը 1 տոննա: