ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐԸ ՆՎԱԶՈՒՄ ԵՆ 28/04/09
Երեկ Լոնդոնի London Merchan Exchange (LME) բորսայում տեղի ունեցած առևտրային շրջանների արդյունքում մետաղների գները առաջիկա երեք ամիսների ֆյուչրսների համար նվազել են:
Ալյումինի գինը նվազել է 1.41%-ով և կազմել է 1435 դոլար մեկ տոննայի համար: Պղնձի գինը նվազել է 1.14%-ով և կազմել է 4306 դոլար: Նիկելի գինը նվազել է 1.30%-ով և կազմել է 11005 դոլար, իսկ անագի գինը նվազել է 1.62%-ով և կազմել է 12150 դոլար: Ամենամեծ անկում գրանցել է կապարի գինը, որը նվազել է 3.75%-ով և կազմել է 1362 դոլար: Ցինկի գինը նվազել է 2.42%-ով և կազմել է 1371 դոլար մեկ տոննայի համար: