ՌԱԶՄԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ LOCKHEED MARTIN ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՊԱՀՈՎԵԼ Է ՇԱՀՈՒՅԹԻ ԱՃ
Ամերիկյան ռազմարդյունաբերական առաջատար Lockheed Martin ընկերության հրապարակած ֆինանսական հաշվետվության համաձայն 2009 թվականի երրորդ եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ ընկերության զուտ շահույթն աճել է շուրջ 2%-ով և կազմել 797 մլն դոլար: Հաշվետու ամիսների ընթացքում ընկերության հասույթն աճել է 4,5%-ով և կազմել 11,1 մլրդ դոլար:
Նշենք, որ ամերիկյան վերլուծաբանները հաշվետու եռամսյակի համար կանխատեսել էին զուտ շահույթի առավել ցածր մակարդակ: