LSE-Ն ԿԿՐՃԱՏԻ 133 ԱՇԽԱՏԱՏԵՂ
London Stock Exchange Group ընկերությունը, որը կարգավորում է Լոնդոնի LSE և Միլանի ֆոնդային բորսաների գործունեությունը, հրապարակել է 2009 թվականի ապրիլ-օգոստոս ամիսների ընթացքում իր գործունեության արդյունքները, որոնց համաձայն այս հինգ ամիսների ընթացքում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ արժեթղթերի միջին օրական շրջանառությունը կրճատվել է 43%-ով և կազմել 4.6 մլրդ ֆունտ ստերլինգ:
Ըկերության հրապարակած տվյալների համաձայն Լոնդոնի LSE բորսայում շրջանառվող արժեթղթերի տեսակարար կշիռը բրիտանական բորսաներում շրջանառվող արժեթղթերի ընդհանուր ծավալում սեպտեմբեր ամսվա արդյունքներով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ կրճատվել է 15%-ով և կազմել 63%:
Ընկերության տարածած հաղորդագրության համաձայն` ծախսերի կրճատման նպատակով ընկերությունը մտադիր է աշխատանքից ազատել շուրջ 133 աշխատակից կամ ընկերության աշխատուժի շուրջ 12%-ը: