ՖՐԱՆՍԻԱԿԱՆ L’OREAL ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԶՈՒՏ ՇԱՀՈՒՅԹԸ ԿՐՃԱՏՎԵԼ Է 13.7%-ՈՎ
Ֆրանսիական L’Oreal ընկերության հրապարակած ֆինանսական հաշվետվության համաձայն ընթացիկ տարվա առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ ընկերության զուտ շահույթը կրճատվել է 13.7%-ով և կազմել 1.56 մլրդ դոլար: Հրապարակած տվյալների համաձայն հաշվետու կիսամյակում ընկերության հասույթն աճել է 2.8%-ով և կազմել 8.87 մլրդ դոլար:
L’Oreal-ը հանդիսանում է կոսմետիկա արտադրող աշխարհի խոշորագույն ընկերությունը, և ներկա դրությամբ ընկերության աշխատակիցների ընդհանուր թիվը կազմում է ավելի քան 53 հազար մարդ: