LUFTHANSA ԱՎԻԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԶՈՒՏ ՎՆԱՍԸ ԿԱԶՄԵԼ Է 256 ՄԻԼԻՈՆ ԵՎՐՈ
Գերմանական Lufthansa ավիաընկերության հրապարակած հաշվետվության մեջ նշվում է, որ 2009թ.-ի առաջին քառորդի արդյունքում ընկերության զուտ վնասը կազմել է 256 միլիոն եվրո, իսկ անցյալ տարվա նույն ժամանակահատվածում ընկերությունը ունեցել էր 44 միլիոն եվրո զուտ շահույթ: Ընկերության եկամուտը անցյալ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած նվազել է 11%-ով և կազմել է 5 միլիարդ եվրո:
Հիշեցնենք, որ Lufthansa ավիաընկերությունը ավիափոխադրումների ոլորտի աշխարհի ամենախոշոր ընկերություններից է, տարեկան ընկերության ծառայություններից օգտվում են 50 միլիոնից ավելի ուղևորներ, իսկ ընկերության իրականացրած թռիչքների քանակը տարեկան կտրվածքով չափվում է հարյուր հազարներով: