LUFTHANSA ԱՎԻԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԿՐԵԼ Է 216 ՄԼՆ ԵՎՐՈՅԻ ՎՆԱՍ
Եվրոպական խոշոր ավիափոխադրող Deutsche Lufthansa ընկերության հրապարակած ֆինանսական հաշվետվության համաձայն 2009թ. առաջին կիսամյակի արդյունքներով ընկերության կրած զուտ վնասները կազմել են 216 մլն եվրո, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ընկերությունն ապահովել էր 381 մլն եվրոյի զուտ շահույթ: Ընկերության հրապարակած տվյալների համաձայն հաշվետու ամիսների ընթացքում փոխադրումների նկատմամբ պահանջարկի անկմամբ պայմանավորված ընկերության հասույթը կրճատվել է ավելի քան 15%-ով և կազմել 10.23 մլրդ եվրո:
Գերմանական ավիաընկերությունը, հիմնական ֆինանսական ցուցանիշների անկմամբ պայմանավորված, մտադիր է մինչև 2012թ. կրճատել ընկերության ծախսերը ևս 1 մլրդ եվրոյով: Նշենք, որ ծախսերի կրճատման ծրագրի շրջանակներում ընկերությունն այս տարվա ընթացքում աշխատանքից ազատել է արդեն 2574 աշխատակիցների: