MARRIOTT ՀՅՈՒՐԱՆՈՑԱՅԻՆ ՑԱՆՑԸ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄ Է ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
ԱՄՆ խոշորագույն հյուրանոցային ցանցը համարվող Marriott International Inc. ընկերությունն այսօր հայտարարել է զբոսաշրջության ոլորտում իր գործունեության սահմանափակման մտադրության մասին: Ընկերությունը նախատեսում է այս տարվա երրորդ եռամսյակում իրականացնել շուրջ 760 մլն դոլար ընդհանուր արժողությամբ ակտիվների դուրսգրում:
Ընկերության հայտարարության մեջ նշվում է, որ ներկայիս տնտեսական ճգնաժամի պայմաններում հանգստի և ժամանցի նպատակով կազմակերպված ուղևորությունների ընդհանուր թվաքանակը զգալիորեն կրճատվել է, և հետագա իր գործունեության արդյունավետությունն ապահովելու նպատակով մտադիր է դադարեցնել նաև մեծ ծախսեր պահանջող նախագծերը: