MASTERCARD-Ի ԵՌԱՄՅՍԱԿԱՅԻՆ ԶՈՒՏ ՇԱՀՈՒՅԹԸ ԳԵՐԱԶԱՆՑՈՒՄ Է 455 ՄԼՆ ԴՈԼԱՐԸ
Պլաստիկ քարտերի համաշխարհային առաջատար օպերատոր ամերիկյան Mastercard ընկերությունն ամփոփել է 2010 թվականի առաջին եռամսյակի իր գործունեության արդյունքները: Ընկերության հրապարակած ֆինանսական հաշվետվության համաձայն հաշվետու եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ ընկերության զուտ շահույթն աճել է շուրջ 23,9%-ով և կազմել 455 մլն դոլար: Այս նույն ժամանակահատվածում ընկերության հասույթն աճել է 13,1%-ով և եռամսյակի վերջի դրությամբ կազմել 1,3 մլրդ դոլար:
Mastercard համակարգը միավորում է աշխարհի 210 երկրների ավելի քան 22 հազար ֆինանսական կազմակերպություններ: Ընկերությունը հիմնադրվել է 1966 թվականին: