MAZDA ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՎԱՃԱՌՔԻ ԾԱՎԱԼՆԵՐԸ ԿՐՃԱՏՎԵԼ ԵՆ ՇՈՒՐՋ ԵՐԿՈՒ ԱՆԳԱՄ
Խոշոր ավտոարտադրող ճապոնական Mazda Motor ընկերության հրապարակած ֆինանսական հաշվետվության համաձայն ընթացիկ ֆինանսական տարվա առաջին եռամսյակում, որն ավարտվել է հունիսի 30-ին, ընկերության կրած վնասը կազմել է 21.516 մլրդ յեն (229 մլն դոլար), մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ընկերությունն ապահովել էր 14.984 մլրդ յեն (159 մլն դոլար) զուտ շահույթ:
2009թ. ապրիլ-հունիս ամիսների ընթացքում Mazda ընկերության վաճառքի ծավալները կրճատվել են 44.5%-ով, իսկ վաճառքի ծավալների առավել մեծ անկում գրանցվել է ամերիկյան և եվրոպական շուկաներում: