MCDONALD'S-Ի ՎԱՃԱՌՔՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ԱՃԵԼ 10/05/09
Արագ սնունդի ոլորտի աշխարհի առաջատար McDonlald”s-ից հայտնել են, որ ընկերության վաճառքի ծավալները ապրիլ ամսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած աճել են 6.9%-ով:
Ամենամեծ աճը գրանցվել է Եվրոպայում` 8.4%: ԱՄՆ-ում սույն ցուցանիշը աճել է 6.1%-ով, իսկ Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրներում գրանցվել է 6.5% աճ:
Հիշեցնենք, որ McDonald”s-ը շարունակում է մնալ աշխարհի այն եզակի ընկերություններից, որոնք ավելի շատ օգտվում են ճգնաժամից քան թե վնասներ են կրում: