
MCDONALD'S-Ի ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ ՇԱՀՈՒՅԹՆ ԱՃԵԼ Է 6%-ՈՎ
Արագ սնման McDonald”s ռեստորանային ցանցը հրապարակել է 2009 թվականի երրորդ եռամսյակի իր գործունեության ֆինանսական հաշվետվությունը, որի համաձայն 2009 թվականի հուլիս-սեպտեմբեր ամիսների ընթացքում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ ընկերության զուտ շահույթն աճել է 6%-ով և կազմել 1,26 մլրդ դոլար, իսկ հասույթը կրճատվել է 4%-ով և կազմել 6,05 մլրդ դոլար:
McDonald”s-ն ամփոփել է նաև 2009 թվականի առաջինն ինն ամիսների իր գործունեությունը: Այսպես, այս տարվա երեք եռամսյակների ընթացքում McDonald”s-ի շահույթն աճել է 0,2%-ով և կազմել 3,328 մլրդ դոլար, իսկ հասույթը կրճատվել է 7%-ով և կազմել 16,8 մլրդ դոլար:
Ինչպես նշվում է ընկերության հրապարակած տվյալներում` հաշվետու եռամսյակում McDonald”s-ի վաճառքի ծավալներն ԱՄՆ-ում աճել են 2,5%-ով: