MCDONALD'S ԱՐԱԳ ՍՆՄԱՆ ՌԵՍՏՈՐԱՆԱՅԻՆ ՑԱՆՑԻ ԶՈՒՏ ՇԱՀՈՒՅԹԸ ԿՐՃԱՏՎԵԼ Է 3%-ՈՎ
Արագ սննդի սպասարկում ապահովող McDonald”s Corp. ընկերության հրապարակած ֆինանսական հաշվետվության համաձայն ընթացիկ տարվա առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ ընկերության զուտ շահույթը կրճատվել է 3%-ով և կազմել 2,07 մլրդ դոլար: Հաշվետու ժամանակահատվածում ընկերության հասույթը կրճատվել է 8%-ով և կազմել 10,72 մլրդ դոլար: Հրապարակած տվյալների համաձայն միայն այս տարվա երկրորդ եռամսյակում նախորդ տարվա համեմատությամբ ընկերության զուտ շահույթը կրճատվել է 8%-ով և կազմել 1,09 մլրդ դոլար, իսկ հասույթը կրճատվել է 7%-ով և կազմել 5,65 մլրդ դոլար:
Արագ սնման McDonald”s ռեստորանային ցանցի հրապարակած տվյալներում նշվում է, որ ընկերությունը մտադիր է ներկայիս ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում իրականացնել գների կրճատման քաղաքականություն, որը հնարավորություն կտա ապահովել ամբողջ աշխարհում McDonald”s ռեստորանային ցանցի կողմից մատուցվող ծառայություններից օգտվողների թվի աճ: