ԱՆԳԵԼԱ ՄԵՐԿԵԼ – ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ՀՍՏԱԿԵՑՆԵԼ ԵՎՐԱԳՈՏՈՒՑ ԵՐԿՐՆԵՐԻՆ ԴՈՒՐՍ ԹՈՂՆԵԼՈՒ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԸ
Անհրաժեշտ է մշակել հատուկ մեխանիզմ, որը թույլ կտա Եվրագոտու կազմից դուրս թողնել այն երկրներին, որոնք կխախտեն Եվրագոտու սահմաններում կիրառվող սկզբունքները: Նման հայտարարությամբ է հանդես եկել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:
Վերջինիս խոսքերով` համապատասխան մշակված քայլերը հնարարվորություն կտան առավել հետևողական լինել և խախտումներ թույլ տված երկրների նկատմամբ ցուցաբերել ճիշտ դիրքորոշում:
Նշենք, որ Եվրագոտու կազմում ընդգրկված երկրները պետք է համապատասխանեն մի շարք մակրոտնտեսական ցուցանիշների և իրականանցնեն համակարգված և համաձայնեցված քաղաքականություն: