29/07/2008 21:46
MERRILL LINCH-Ը ՓՐԿՈՒԹՅԱՆ ՈՒՂԻՆԵՐ Է ՓՆՏՐՈՒՄ
Ռուսական Վեդոմոստին գրում է, որ ԱՄՆ-ում կապիտալիզացիայով երրորդ ներդրումային բանկ հանդիսացող Merrill Lynch-ը, ստիպված, 6.7 միլիարդ դոլարով վաճառքի է հանել մոտ 30 միլիարդի ակտիվ (0,22 դոլար 1 դոլարի դիմաց) և դրան գումարած 8.5 միլիարդ ներդում է ներգրավել որպեսզի դիմագրավի հիպոտեքային ճգնաժամին:
Merrill Lynch-ը ամենաշատը տուժեց հիպոտեքային ճգնաժամի պատճառով: Վերջին մեկ տարվա ընթացքում բանկը արդեն 46 միլիարդ դոլար է կորցրել: Չնայած այն բանին, որ 2007թ.-ի վերջին նոր գլխավոր տնօրեն Ջոն Թէյն-ի շնորհիվ բանկին հաջողվեց ներգրավել 30 միլիարդ դոլարի ներդումներ այս տարվա սկզբից նրա արժեթղթերի գինը արդեն իջել է 55 տոկոսով, իսկ երեկ դրանք անկում ապրեցին միանգամից 12 տոկոսով:
Չնայած այս ամենին, վերլուծաբանները գտնում են, որ բանկի նոր ղեկավարությունը ճիշտ ուղի է բռնել և բանկին չի սպասում սննկացում: Այսօրվա դրությամբ բանկի կապիտալիզացիան կազմում է 23.9 միլիարդ դոլար:

07/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.7
-0.15
Եվրո (EUR)
422.76
-0.11
Ռուբլի (RUR)
4.2027
-0.004
Լարի (GEL)
139.16
-0.03
Արծաթ
781.52
+13.6
18:00 07/09/26
16:26 07/09/26
15:16 07/09/26