ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐԸ ՀԻՄՆԱԿԱՆՈՒՄ ԱՃԵԼ ԵՆ
Երեկ Լոնդոնի London Merchant Exchange (LME) բորսայում կայացած առևտրային շրջանի արդյունքում հիմնականում մետաղների գները ցույց են տվել դրական արդյունքներ:
Ամենամեծ աճը գրանցել է անագը, որի գինը առաջիկա երեք ամիսների ֆյուչրսների համար աճել է 4.59%-ով և կազմել է 12100 դոլար մեկ տոննայի համար: Ցինկը և նիկելը նույնպես աճել են համապատասխանաբար 2.07% և 0.78%` կազմելով 12555 դոլար և 1542 դոլար մեկ տոննայի դիմաց գները:
Իսկ այլումինի, պղնձի և կապարի գները նվազել են: Ալյումինի գինը առաջիկա երեք ամիսների ֆյուչրսների համար նվազել է 0.77%-ով և կազմել է 1482 դոլար մեկ տոննայի համար, ամենամեծ անկումը գրանցել է պղինձը, որի գինը 1482 առաջիկա երեք ամիսների ֆյուչրսների համար նվազել է 1.01%-ով և կազմել է 4721 դոլար մեկ տոննայի դիմաց և վերջապես կապարի գինը նվազել է 0.59%-ով և կազմել է 1510 դոլար մեկ տոննայի համար: