METLIFE ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԿՐԵԼ Է 2.007 ՄԼՐԴ ԴՈԼԱՐԻ ՎՆԱՍ
Ամերիկյան ապահովագրական MetLife Inc. ընկերության հրապարակած ֆինանսական հաշվետվության համաձայն ընթացիկ տարվա առաջին կիսամյակում կյանքի ապահովագրության ԱՄՆ շուկայի առաջատար ընկերության կրած զուտ վնասը կազմել է 2.007 մլրդ դոլար, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ընկերությունն ապահովել էր 1.530 մլրդ դոլարի զուտ շահույթ: MetLife ապահովագրական ընկերության համախառն հասույթը հաշվետու ժամանակահատվածում կրճատվել է 22%-ով և կազմել 18.482 մլրդ դոլար, իսկ գործառնական շահույթը կրճատվել է ավելի քան երկու անգամ և կազմել 854 մլն դոլար: