MICROSOFT ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆ ԻՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ԿԹՈՂԱՐԿԻ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐ
Microsoft Corp. ընկերությունը մտադիր է իր պատմության մեջ առաջին անգամ թողարկել պարտատոմսեր: Նախատեսվում է երկարաժամկետ պարտատոմսերի երեք թողարկում` 5, 10 և 30 տարի մարման ժամկետներով: Թողարկման ընդհանուր ծավալը կկազմի 3.75 միլիարդ դոլար: Պարտատոմսերի եկմտաբերությունը դեռևս չի հրապարակվել: Microsoft ընկերությունը նախատեսում է պարտատոմսերի վաճառքի միջոցով ներգրավված միջոցներն ուղղել սեփական արժեթղթերի գնման ծրագիր վերաֆինանսավորմանը: Նշենք նաև, որ վերջին 10 տարիների ընթացքում Microsoft ընկերությունը միակ է, որ Standard & Poors վարկանիշային գործակալության կողմից ստացել է «ААА» ամենաբարձր վարկանիշը: