MICROSOFT ԵՎ YAHOO ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵՆ ԳՈՎԱԶԴԻ ՈԼՈՐՏՈՒՄ
Reuters գործակալությունը հաղորդում է, որ Microsoft Corp. և Yahoo Inc. ընկերությունները մտադիր են համագործակցել որոնման համակարգերի օպտիմալացման և գովազդի ոլորտներում, և այդ համագործակցության արդյունքում առաջ անցնել իրենց հիմնական մրցակից Google Inc. ընկերությունից: Այս երկու ընկերությունների համագործակցության վերաբերյալ պաշտոնապես կհրապարակվի առաջիկա 24 ժամերի ընթացքում:
Նշենք, որ Yahoo-ն և Microsoft-ն ԱՄՆ որոնման համակարգերի շուկայում զբաղեցնում են երկրորդ և երրորդ տեղերը` համապատասխանաբար 8% և 21% մասնաբաժիններով, իսկ շուկայի առաջատար Google ընկերության մասնաբաժինը կազմում է 64%: