MITSUBISHI MOTORS ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՐԱԾ ՎՆԱՍԸ ԿԱԶՄԵԼ Է 281 ՄԼՆ ԴՈԼԱՐ
Խոշոր ավտոարտադրող ճապոնական Mitsubishi Motors Corp. ընկերության հրապարակած ֆինանսական հաշվետվության համաձայն 2009-2010 ֆինանսական տարվա առաջին եռամսյակում, որն ավարտվել է այս տարվա հունիսի 30-ին, ընկերության կրած զուտ վնասը կազմել է 26,44 մլրդ յեն (281 մլն դոլար), մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ընկերության զուտ շահույթը կազմել էր 10,3 մլրդ յեն (109 մլն դոլար): Հրապարակած տվյալների համաձայն հաշվետու եռամսյակում ընկերության վաճառքի ծավալները կրճատվել են 57,5%-ով և կազմել 259,12 մլրդ յեն (2,75 մլրդ դոլար):
Նշենք, որ Mitsubishi Motors-ը աշխարհի խոշոր ավտոարտադրող ընկերություններից մեկն է, որն աշխարհի շուրջ 32 երկրներում տարեկան արտադրում և իրացնում է 1,6 մլն ավտոմեքենա: