
ԱՅՍ ՏԱՐՎԱ ՉՈՐՐՈՐԴ ԵՌԱՄՍՅԱԿՈՒՄ ԲՋՋԱՅԻՆ ՀԵՌԱԽՈՍՆԵՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՇՈՒԿԱՆ ԿԳՐԱՆՑԻ ԱՃ
Strategy Analytics ընկերության վերլուծաբանների կանխատեսումների համաձայն բջջային հեռախոսների համաշխարհային շուկան ընթացիկ տարվա հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին, վերջին չորս եռամսյակների ընթացքում գրանցած շարունակական անկումից հետո, կապահովի աճ: Հրապարակած կանխատեսումային տվյալների համաձայն 2009 թվականի չորրորդ եռամսյակում համաշխարհային շուկայում բջջային հեռախոսների վաճառքի ծավալները կաճեն շուրջ 3%-ով:
Ինչ վերաբերվում է բջջային հեռախոսների արտադրությամբ առաջատար ընկերություններին, ապա վերջիններս նույնպես կանխատեսում են ընթացիկ տարվա չորրորդ եռամսյակում համաշխարհային շուկայում դրական տեղաշարժեր: Nokia ընկերության վերլուծաբանների գնահատմամբ վերջին մեկ տարվա ընթացքում բբջային հեռախոսների համաշխարհային շուկայում գրանցվել է շուրջ 7% անկում:
Նշենք, որ իր վաճառքի ծավալներով բջջային հեռախոսների համաշխարհային շուկայում դեռևս առաջատար դիրք է գրավում Nokia ընկերությունը, որին հաջորդում են Samsung Electronics և LG Electronics ընկերությունները: