MOODY'S ՎԱՐԿԱՅԻՆ ՎԱՐԿԱՆԻՇՆԵՐԸ ԿՈՐՑՆՈՒՄ ԵՆ ԻՐԵՆՑ ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ
Առաջատար վարկանիշային Moody”s գործակալության հրապարակած տվյալների համաձայն 2009թ. երկրորդ եռամսյակի արդյունքներով նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատությամբ ընկերության զուտ շահույթը կրճատվել է 19.3%-ով և կազմել 111 մլն դոլար, իսկ հասույթն այդ նույն ժամանակահատվածում կրճատվել է 7.6%-ով և կազմել 450.7 մլն դոլար:
Գործակալության հրապարակած տվյալներում նշվում է, որ ընկերության հիմնական ֆինանսական ցուցանիշների անկումը պայմանավորված է համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում վարկային վարկանիշների նկատմամբ պահանջարկի կրճատմամբ: Նշենք, որ 2009թ. առաջին կիսամյակի արդյունքներով ընկերության զուտ շահույթը կրճատվել է 22%-ով և կազմել 202.1 մլն դոլար, իսկ հասույթը կրճատվել է 6.4%-ով և կազմել 859.6 մլն դոլար: