
MOODY’S-Ը ՀԱՍՏԱՏԵԼ Է ԱՄՆ-Ի ԲԱՐՁՐ ՎԱՐԿԱՆԻՇԸ
Moody’s Investor Service ամերիկյան վարկանիշային գործակալությունը հրապարակել է իր հետազոտության արդյունքները, որոնց համաձայն ԱՄՆ-ի վարկային վարկանիշը սահմանվել է ամենաբարձր` «Aaa» մակարդակում: Գործակալության վերլուծաբանների գնահատմամբ ԱՄՆ-ի սեփական մկջոցների և փոխառությունների միջև հարաբերակցությունը կդրսևորի շարունակական աճման միտում նաև 2010 թվականի ընթացքում, իսկ ԱՄՆ պետական պարտքի զգալի աճը մեծապես պայմանավորված կլինի ակտիվների, և առավելապես արժեթղթերի գնմամբ:
Moody’s վարկանիշային գործակալության կանխատեսումների համաձայն այս տարվա ընթացքում ԱՄՆ-ի ՀՆԱ-ն կկրճատվի շուրջ 2.8%-ով, իակ արդեն 2010 թվականին այն կգրանցի 2% աճ: