MORGAN STANLEY-Ն ԵՎ CITIGROUP-Ը ՍՏԵՂԾԵԼ ԵՆ ՀԱՄԱՏԵՂ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆ
Morgan Stanley և Citigroup Inc. ընկերությունները հայտարարել են, որ ավարտվել է համատեղ ձեռնարկության կազմավորման գործընթացը: Նախատեսվում է, որ այս նոր ընկերությունն ապահովելու է Citi խմբին պատկանող Smith Barney բրոքերային ընկերության, ինչպես նաև այլ խոշոր հաճախորդների ակտիվների կառավարում: Նշենք, որ նոր ընկերությունը կգործի արդեն այս տարվա երրորդ եռամսյակից և կկոչվի Morgan Stanley Smith Barney: Գործարքի իրականացման շրջանակներում Morgan Stanley Smith Barney ընկերությունը Citigroup-ին վճարել է 2,7 մլրդ դոլար: