MORGAN STANLEY ԲԱՆԿԸ ՉՈՐՐՈՐԴ ԵՌԱՄՍՅԱԿՆ ԱՄՓՈՓԵԼ Է ՇԱՀՈՒՅԹՈՎ
Ամերիկյան Morgan Stanley բանկն ամփոփել է 2009 թվականի իր գործունեության արդյունքները: Բանկի հրապարակած ֆինանսական հաշվետվության համաձայն հաշվետու տարվա արդյունքներով բանկի հասույթը կազմել է 23,4 մլրդ դոլար: Նշենք, որ 2008 թվականին բանկն ապահովել էր 18,2 մլրդ դոլար հասույթ:
2009 թվականի միայն չորրորդ եռամսյակում ամերիկյան բանկի զուտ շահույթը կազմել է 617 մլն դոլար: Նշենք, որ բանկն արդեն երկրորդ եռամսյակն անընդմեջ ամփոփում է զուտ շահույթով` մեկ տարի վնասով աշխատելուց հետո:Հաշվետու եռամսյակում բանկի հասույթը կազմել է 6,8 մլրդ դոլար: