ԱՄԵՐԻԿՅԱՆ MOTOROLA ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԿՐԵԼ Է 171 ՄԼՆ ԴՈԼԱՐԻ ՎՆԱՍ
Բջջային հեռախոսներ և հեռահաղորդակցության այլ միջոցներ արտադրող Motorola ընկերությունը հրապարակել է 2009 թվականի առաջին ինն ամիսների իր գործունեության ֆինանսական հաշվետվությունը, որի համաձայն հունվար-սեպտեմբեր ամիսների արդյունքներով ընկերության կրած զուտ վնասը կազմել է 171 մլն դոլար: Այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, երբ ընկերությունը կրել էր 584 մլն դոլարի զուտ վնաս, կրճատվել է շուրջ երեք անգամ:
Հրապարակած տվյալների համաձայն ամերիկյան ընկերության վաճառքի ծավալները հաշվետու ամիսների ընթացքում կրճատվել են 29%-ով և կազմել 16.32 մլրդ դոլար:
Նշենք, որ Motorola ընկերությունը զբաղվում է նաև գիտատեխնիկական նորամուծական մշակումներով և հանդիսանում է առաջատար ընկերություն հեռահաղորդակցության ոլորտում: