MOTOROLA-Ն 2009Թ. ԸՆԹԱՑՔՈՒՄ ԱՐԴԵՆ ԿՐԵԼ Է 210 ՄԼՆ ԴՈԼԱՐԻ ՎՆԱՍ
Հեռահաղորդակցական սարքավորումներ, բջջային հեռախոսներ և կապի այլ միջոցներ արտադրող Motorola Inc. ընկերության հրապարակած ֆինանսական հաշվետվության համաձայն 2009թ. առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ ընկերության կրած զուտ վնասն աճել է 7,8%-ով և կազմել 210 մլն դոլար: Հաշվետու ժամանակահատվածում ընկերության վաճառքի ծավալները կրճատվել են 30%-ով և կազմել 10,8 մլրդ դոլար:
Ընկերության հրապարակած տվյալների համաձայն 2009թ. երկրորդ եռամսյակում ընկերության զուտ շահույթը կազմել է 35 մլն դոլար, իսկ նույն եռամսյակում ընկերության վաճառքի ծավալները կրճատվել են 47%-ով և կազմել 5,5 մլրդ դոլար:
Նշենք, որ Motorola ընկերությունը զբաղվում է գիտատեխնիկական նորամուծական մշակումներով և հանդիսանում է առաջատար ընկերություն հեռահաղորդակցության ոլորտում: