ՉԻՆԱՍՏԱՆՈՒՄ ԿԲԱՑՎԻ ԱՄԵՐԻԿՅԱՆ NASDAQ-ԻՆ ՀԱՄԱՆՄԱՆ ԲՈՐՍԱ
Ամերիկյան Nasdaq բորսայի անալոգիայով ստեղծված չինական Growth Enterprises Market (GEM) ֆոնդային բորսայի բացման պաշտոնական արարողությունը տեղի կունենա այս տարվա հոկտեմբերի 23-ին: Այս մասին հայտարարել են Չինաստանի արժեթղթերի շուկայի կարգավորման խորհրդի ներկայացուցիչները:
Տարածած հաղորդագրության համաձայն արդեն հաջորդ շաբաթ 28 ինովացիոն ընկերություններ ցուցակագրում կանցնեն GEM ֆոնդային բորսայում:
Չինաստանի կառավարությունն այս բորսայի գործունեության ընդլայման արդյունքում նախատեսում է առավել մեծ ծավալի ներդրումներ ուղղել նորամուծական ոլորտ: