22/09/2010 12:36
ՎՐԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՓԱԿԵԼ Է ՆՅՈՒ-ՅՈՐՔԻ ԲՈՐՍԱՅԻՆ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՇՐՋԱՆԸ
Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին Նյու-Յորք կատարած իր պաշտոնական այցի շրջանակներում այցելել է NASDAQ ֆոնդային բորսա, և բորսայի ղեկավարության առաջարկությամբ` որպես պատվավոր հյուր, փակել առևտրային նստաշրջանը: Վրաստանի նախագահը, բորսայի ընթացակարգի համաձայն, անց է կացրել օրվա առևտրային նստաշրջանի փակման արարողությունը: Իր խոսքում Վրաստանի նախագահը նշել է, որ Նյու-Յորքի բորսայի աշխատանքը կարող է օրինակ ծառայել շուկայական տնտեսությամբ երկրների համար:
Նշենք, որ NASDAQ ֆոնդային բորսայում առևտրային շրջանների փակման արարողությունն առաջին անգամը չէ, որ վստահվում է բորսայի պատվավոր հյուրի:
30/09/2026
դրամ
Դոլար (USD)
362.83
-0.35
Եվրո (EUR)
412.14
+0
Ռուբլի (RUR)
4.3367
+0.018
Լարի (GEL)
139.28
-0.14
Արծաթ
710.01
-6.11
16:01 30/09/26
