ԱՄԵՐԻԿՅԱՆ NASDAQ ԵՎ ԲՐԱԶԻԼԱԿԱՆ BOVESPA ԲՈՐՍԱՆՆԵՐԸ ԿՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵՆ
Աշխարհի խոշորագույն Nasdaq OMX Group բորսայական օպերատորը և բրազիլական BM&Fbovespa բորսան բանակցություններ են վարում հետագա համագործակցության նպատակով: BM&Fbovespa բորսայի հրապարակած մամլո հաղորդագրության մեջ ասվում է, որ բանակցությունների արդյունքում կսահմանվեն ռազմավարական, առևտրային և տեխնոլոգիական համագործակության հիմնական սկզբունքները: Այս երկու բորսաների համագործակցությունը նախատեսում է Nasdaq բորսայի մասնակիցների ազատ մուտք Bovespa համակարգով իրականացվող գործառնություններին, ինչպես նաև բրազիլիական ներդրողներին կտրվի Nasdaq OMX բորսայում արժեթղթերով գործառնությունների իրականացման համապատասխան հնարավորություններ:
Nasdaq OMX Group-ը հանդիսանում է աշխարհի խոշոր բորսայական օպերատորը, որին պատկանում է շուրջ 22 բորսաներ և 10 քլիրինգային կենտրոններ: