NEW YORK TIMES-Ը 45 ՄԼՆ ԴՈԼԱՐՈՎ ԿՎԱՃԱՌԻ ԻՐ ՌԱԴԻՈԿԱՅԱՆԸ
Ամերիկյան New York Times մեդիա ընկերությունը, որն առավելապես հայտնի է իր համանուն թերթով, հայտարարել է 45 մլն դոլարով դասական երաժշտության WQXR-FM ռադիոկայանի վաճառման իր մտադրության մասին: WQXR-FM ռադիոկայանը New York Times-ին պատկանում է 1944թ.-ից: WQXR-FM ռադիոկայանի հաճախականությամբ հեռարձակման իրավունքի լիցենզիան կարող է 33,5 մլն դոլարով ձեռք բերել La Kalle իսպանալեզու ռադիոկայանի սեփականատեր Univision Radio ընկերությունը: Նշենք նաև, որ Նյու-Յորքի WNYC Radio-ն պատրաստ է WQXR-FM ռադիոկայանի դիմաց վճարել 11,5 մլն դոլար: