
ՆԻԴԵՐԼԱՆԴԱԿԱՆ ԽՈՇՈՐԱԳՈՒՅՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԽՈՒՄԲԸ ԿԲԱԺԱՆՎԻ ԵՐԿՈՒ ՄԱՍԻ
Նիդերլանդական խոշորագույն ING ֆինանսական հոլդինգը մտադիր է բաժանել իր գործունեությունը երկու մասի` բանկային և ապահովագրական: Այս մասին հայտարարել են ընկերության ներկայացուցիչները և նշել, որ այս գործընթացի ավարտին ընկերության ապահովագրական ստորաբաժանումը կներկայացվի վաճառքի:
ING ընկերությունը դեռևս շարունակում է ծախսերի կրճատման քաղաքականությունը, որի շրջանակներում նախատեսվում է 10800 աշխատատեղերի կրճատում մինչև տարեվերջ:
Նշենք, որ նիդերլանդական կառավարությունը, նպատակ հետապնդելով բացառել ընկերության անվճարունակության խնդիրը, դեռևս 2008 թվականի հոկտեմբերին ընկերությանը տրամադրել էր շուրջ 10 մլրդ եվրո պետական ֆինանսական աջակցություն: