
NIKE-Ն ԱՊԱՀՈՎԵԼ Է ԶՈՒՏ ՇԱՀՈՒՅԹԻ ՆԱԽՈՐԴ ՏԱՐՎԱ ՄԱԿԱՐԴԱԿԸ
Սպորտային հագուստ և կոշիկներ արտադրող հայտնի Nike Inc. ընկերությունը հրապարակել է 2009-2010 ֆինանսական տարվա իր գործունեության արդյունքները, որոնց համաձայն ընթացիկ ֆիանսական տարվա առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ ընկերության զուտ շահույթի ցուցանիշը պահպանվել է գրեթե նույն մակարդակի վրա և կազմել 513 մլն դոլար:
Հրապարակած ֆինանսական հաշվետվության համաձայն հաշվետու եռամսյակում ընկերության հասույթը կրճատվել է 12%-ով և կազմել 4,798 մլրդ դոլար, իսկ համախառն շահույթը կրճատվել է 14%-ով և կազմել 2,215 մլրդ դոլար:
Nike ընկերությունն իր գործունեությունն է ծավալում աշխարհի շուրջ 160 երկրներում: Ներկա դրությամբ ընկերության աշխատակիցների ընդհանուր թիվը գերազանցում է 30 հազարը: