NIKON CORP. ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՄՏԱԴԻՐ Է ԱՇԽԱՏԱՆՔԻՑ ԱԶԱՏԵԼ ՄՈՏ ՀԱԶԱՐ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ
Ճապոնական Nikon Corp. ընկերությունը մտադիր է այս տարվա ընթացքում աշխատանքից ազատել մոտ հազար աշխատակիցների: Ընկերությունը կկրճատի 800 աշխատակիցների Ճապոնիայում գործող իր գործարաններում և մոտ 200 աշխատակից` այլ երկրներում գործող ընկերության ներկայացուցչություններում, որոնք հիմնականում զբաղվում են մարքեթինգային գործունեությամբ: Աշխատուժի կրճատումը ընկերութունը բացատրում է համաշխարհային ֆինանսական ճգնաժամի պայմաններում պահանջարկի անկմամբ և ծախսերի կրճատման անհրաժեշտությամբ: Նշենք, որ 2008-2009 ֆինանսական տարվա արդյունքներով Nikon ընկերության զուտ շահույթը կրճատվել է 62,8%-ով և կազմել 288 մլն դոլար, իսկ վաճառքի ծավալները այդ նույն ժամանակահատվածում կրճատվել են 8%-ով և կազմել 9,03 մլրդ դոլար: