
NISSAN-Ն ԻՍՊԱՆԻԱՅՈՒՄ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ԱՇԽԱՏԱՆՔԻՑ ԿԱԶԱՏԻ 2,025 ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ
Ճապոնական ավտոարտադրող Nissan ընկերությունը հայտարարել է Իսպանիայի իր գործարաններում շուրջ 2,025 աշխատատեղերի ժամանակավորապես կրճատման մասին: Ընկերությունն իր այսպիսի որոշումը բացատրում է վերջին ամիսների ընթացքում ավտոմեքենաների շուկայում պահանջարկի անկմամբ: Հրապարակած տվյալների համաձայն կրճատումները կիրականացվեն ռոտացիոն եղանակով և կտևեն մինչև այս տարվա վերջ:
Նշենք, որ նախորդ տարվա ընթացքում նոր ավտոմեքենաների վաճառքի ծավալը Իսպանիայում կրճատվել է ավելի քան 28%-ով, ինչով էլ պայմանավորված ճապոնական ընկերությունն արդեն կրճատել է շուրջ 689 աշխատատեղ: