
NISSAN MOTOR ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ Է ՀԻՄՆԱԿԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ԱՃ
Ճապոնական ավտոարտադրող Nissan Motor Co. ընկերության կանխատեսումների համաձայն ընթացիկ ֆինանսական տարվա ընթացքում, որը սկսվել է 2009թ. ապրիլի 1-ից, ընկերության կրած վնասը նախորդ ֆինանսական տարվա հետ համեմատած կկրճատվի և կկազմի 1.7 մլրդ դոլար: Ընկերությունը հիմնական ֆինանսական ցուցանիշների կանխատեսվող աճը բացատրում է ընկերության քաղաքականությամբ, որ ենթադրում է ծախսերի առավելագույն կրճատում, մասնավորապես այդ նպատակով ընկերությունը մտադիր է աշխատանքից ազատել ևս 20 հազար աշխատակիցների: Նշենք, որ Nissan ընկերության վաճառքի ծավալները նախորդ ֆինանսական տարվա ընթացքում կրճատվել են 22%-ով: