ՀՈՒՆԻՍ ԱՄՍՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԱՄՆ-ՈՒՄ ՎԱՃԱՌՎԵԼ Է NISSAN ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ 58.298 ԱՎՏՈՄԵՔԵՆԱ
Nissan ընկերության հրապարակած հաշվետվության համաձայն այս տարվա հունիս ամսվա ընթացքում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ ընկերության վաճառքի ծավալներն ԱՄՆ-ում կրճատվել են 23%-ով և կազմել 58.298 ավտոմեքենա, ընդ որում հաշվետու ժամանակահատվածում վաճառվել է 40.172 մարդատար և 18.126 բեռնատար ավտոմեքենաներ, որոնց վաճառքի ծավալները կրճատվել են համապատասխանաբար 26.5%-ով և 14.5%-ով: Նշենք նաև, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ԱՄՆ-ում վաճառվել էր Nissan ընկերության 75.848 ավտոմեքենա: