NVIDIA ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՐԱԾ ՎՆԱՍԸ ԿԱԶՄԵԼ Է 201,3 ՄԼՆ ԴՈԼԱՐ
Գրաֆիկական միկրոսխեմաներ և համակարգչային վիդեո-քարտեր արտադրող Nvidia ընկերության հրապարակած ֆինանսական հաշվետվության համաձայն 2009-2010 ֆինանսական տարվա ընթացքում, որն ավարտվել է 2009թ. ապրիլի 26-ին, ընկերության կրած վնասը կազմել է 201,3 մլն դոլար: Նախորդ ֆինանսական տարվա ընթացքում ընկերության զուտ շահույթը կազմել էր 176,8 մլն դոլար: Հաշվետու ժամանակահատվածում հասույթը կրճատվել է 42,4%-ով և կազմել 664 մլն դոլար, իսկ գործառնական շահույթը կազմել է 230,9 մլն դոլար: