NOKIA ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՇԽԱՏԱՆՔԻՑ ԿԱԶԱՏԻ 490 ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ
Բջջային հեռախոսներ արտադրող աշխարհի խոշորարագույն Nokia Oyj ընկերությունը հայտարարել է, որ ծախսերի կրճատման ծրագրի շրջանակներում աշխատանքից կազատվեն լրացուցիչ 490 աշխատակիցներ: Հիշեցնենք, որ ընթացիկ տարում, համաշխարհային շուկայում պահանջարկի կրճատմամբ պայմանավորված, Nokia ընկերությունն աշխարհի տարբեր երկրներում գործող իր ներկայացուցչություններում արդեն աշխատանքից ազատել է ավելի քան 4 հազար աշխատակիցների: Աառավել ծավալային կրճատումներ նախատեսվում է արտադրական ոլորտում: Նշենք, որ ընկերությունը մտադիր է ընթացիկ տարում կրճատել արտադրական ծախսերը մոտ 700 մլն եվրոյով: