ՇՎԵՅՑԱՐԻԱՆ ԵՎ ՖԻՆԼԱՆԴԻԱՆ ՀԱՍՏԱՏԵԼ ԵՆ «ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՀՈՍՔ» ԳԱԶԱՄՈՒՂԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՆԱԽԱԳԻԾԸ
Շվեյցարիայի և Ֆինլանդիայի կառավարություններն այսօր կայացած կառավարության նիստի շրջանակներում հաստատել են «Հյուսիսային հոսք» գազամուղի կառուցման նախագիծը և թույլատրել շինարարական աշխատանքների իրականացումն այս երկրների տարածքում:
Գազամուղի շինարարությունը սկսելու համար այժմ անհրաժեշտ է միայն այս նախագծի իրականացմամբ հետաքրքրված երկու երկրների` Ռուսաստանի և Գերմանիայի կառավարությունների թույլատրությունը: Ոչ պաշտոնական տվյալների համաձայն այս երկրները նախագիծը կհաստատեն մինչև տարեվերջ:
«Հյուսիսային հոսք» նախագիծն իրականացվում է Nord Stream AG ընկերությունը, որը հանդիսանում է «Գազպրոմ» ԲԲԸ-ի (51%), գերմանական BASF և E.On (20%) և N.V. Nederlandse Gasunie (9%) ընկերությունների համատեղ ընկերություն: «Հյուսիսային հոսք» գազամուղի շինարարությանը կմասնակցեն Ռուսաստանը, Ֆինլանդիան, Շվեյցարիան, Գերմանիան և Դանիան: