
NYSE EURONEXT-ՈՒՄ ԿՍԿՍՎԵՆ ՇՐՋԱՆԱՌՎԵԼ ԿԱԹԻ ԵՎ ԿԱՐԱԳԻ ՖՅՈՒՉԵՐՍՆԵՐ
NYSE Euronext բորսայական օպերատորն արդեն 2010 թվականի առաջին կիսամյակում մտադիր է իրականացնել կաթի և կարագի ֆյուչերսների առքուվաճառքի գործարքներ: Բորսաներում կաթնային արտադրանքի ֆյուչերսային գործարքների կնքման հնարավորությունները վերջին մի քանի տարիների ընթացքում ակտիվորեն քննարկել են արտադրողները, սպառողները և վերավաճառողները, ինչի արդյունքում արդեն հաջորդ տարվանից այս ֆյուչերսների ձեռքբերումը բորսաներում կդառնա իրական:
Եվրոպական վիճակագրական գործակալության հրապարակած տվյալների համաձայն 2008 թվականի արդյունքներով Եվրամիության երկրներում կաթնային արտադրանքի շուկայի ընդհանուր ծավալը կազմել է 52.7 մլրդ եվրո: