ԲԱՐԱՔ ՕԲԱՄԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿԵԼ Է ՉԻՆԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԱՎՏՈԴՈՂԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՈՒՄԸ
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հրամանագիր է ստորագրել, որը նախատեսում է չինական արտադրության ավտոդողերի ներմուծման սահմանափակում առաջիկա երեք տարիների ընթացքում: Այս հրամանագիրն ընդունվել է ԱՄՆ Մետալուրգների Միության առաջարկությամբ և նպատակ է հետապնդում խթանել ավտոդողերի տեղական արտադրությունը:
Նշենք, որ նախնական որոշման համաձայն չինական ավտոդողերի ներմուծման մաքսային դրույքը առաջին տարվա համար կբարձրացվի 35%-ով, երկրորդ տարվա համար` 30%-ով, իսկ երրորդ տարվա համար` 25%-ով: