ԲԱՐԱՔ ՕԲԱՄԱ – ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԽԹԱՆՄԱՆ ԾՐԱԳՐԵՐՆ ԱՊԱՀՈՎՈՒՄ ԵՆ ՑԱՆԿԱԼԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ
Իր ամենշաբաթյա ռադիոելույթում ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ ճգնաժամի հաղթահարման և տնտեսության խթանման նպատակով մշակված և իրականացվող ծրագրերը, որոնց ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 787 մլրդ դոլար, արդեն ապահովում են ցանկալի արդյունքներ: Նա նշել է, որ հակաճգնաժամային ծրագրերի շրջանակներում արդեն բարելավվել է գործազրկության նպաստ տրամադրելու ընթացակարգը, ինչպես նաև բժշկական ապահովագրության համակարգը: Նախագահը անդրադարձել է նաև բիզնեսի խթանմանը և նշել, որ այս ոլորտում արդեն ներդրվում է հարկային արտոնությունների համակարգ:
ԱՄՆ նախագահն այն կարծիքն է հայտնել, որ, եթե կառավարության կողմից չիրականացվեր տնտեսության խթանման այս ծրագրերն, ապա պետական պարտքը կլիներ երկու անգամ ավելի, քան այն հիմա կազմում է, ինչն էլ կհանգեցներ գործազուրկների թվի կտրուկ աճի: Եզրափակելով իր ելույթը` Բարաք Օբաման նշել է, որ տնտեսության խթանման ծրագրերն ուղղված են ոչ թե տնտեսության ամբողջապես առողջացմանն, այլ կրճաժամկետ հատվածում իրացվելիության ապահովմանը, որն էլ հանդիսանում է տնտեսության վերականգնման գլխավոր նախապայմանը: