
ՕԲԱՄԱՆ ՖԻՆԱՆՍԻՍՏՆԵՐԻՆ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ԱՋԱԿՑԵԼ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆԸ
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ֆինանսատնտեսական ճգնաժամի մեկ ամյակին նվիրված իր ելույթում կոչ է արել ֆինանսիստներին աջակցել ամերիկյան տնտեսության վերականգնամանը: Իր զեկույցում ԱՄՆ նախագահը կարևորել է Սպիտակ Տան կողմից մշակվող և իրականացվող հակաճգնաժամային ծրագրերին ֆինանսիստների մասնակցությունը, մասնավորապես նա նշել է, որ մեծ է խոշոր ներդրողների դերը փոքր և միջին բիզնեսի խթանման նպատակով ֆինանսավորման այլընտրանքային աղբյուրների ձևավորման հարցում:
ԱՄՆ նախագահի կարծիքով ներկայիս ֆինանսատնտեսական ճգնաժամի հաղթահարման նպատակով ինչպես ԱՄՆ-ում, այնպես էլ ամբողջ աշխարհում անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել ֆինանսական կառույցների գործունեության արդյունավետ վերահսկողություն ապահովելու նպատակով: