ԲԱՐԱՔ ՕԲԱՄԱ – ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ՇԱՐՈՒՆԱԿԵԼ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԽԹԱՆՄԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, ամփոփելով G20 գագաթնաժողովի արդյունքները, նշել է, որ զարգացած երկրները գիտակցում են տնտեսության խթանման քաղաքականության շարունակման անհրաժեշտությունը և նախատեսում տնտեսական գործընթացներում պետական միջամտությունը ընդլայող հակաճգնաժամային նոր ծրագրերի իրականացում:
ԱՄՆ նախագահը G20-ի շրջանակներում քննարկումները գնահատել է արդյունավետ և, անդրադառնալով քննարկումների արդյունքում ընդունված որոշումներին, կարևորել է միջազգային ֆինանսական կայունության ապահովման նպատակով համապատասխան կառույցի ստեղծման ուղղությամբ իրականացվող քայլերը: