ՃԳՆԱԺԱՄ – ՕԲԱՄԱՆ ՍՆՎՈՒՄ Է ՖԱՍԹՖՈՒԴՈՒՄ
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման փոխնախագահ Ջո Բայդենի ուղեկցությամբ որոշել է ճաշել Սպիտակ Տան հարևանությամբ գտնվող «Արագ Սննդի» կետերից մեկում: Այս կերպ նախագահ Օբաման ցանկացել է աջակցել ճգնաժամային իրավիճակում գտնվող ԱՄՆ ձեռներեցներին:
Օբաման որպես առողջ սննդակարգի հետևորդ պատվիրել է հասարակ բուրգեր և ջուր, վճարելով դրանց համար 10 դոլար և 5 դոլար էլ թողնելով թեյավճար: Ֆասթֆուդի ղեկավարի կողմից հյուրասիրության առաջարկին Օբաման կատակելով պատասխանել է, որ իրենք անպայման պետք է վճարեն թե չէ ամբողջ աշխարհի լրատվամիջոցները իրեն ձրակեր կանվանեն: