
ՍԱՈՒԴՅԱՆ ԱՐԱԲԻԱՆ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ Է ՆԱՎԹԻ ԳՆԵՐԻ ԱՃ
Հռոմում կայացած համաժողովի ժամանակ «Մեծ ութնյակի» երկրների էներգետիկայի նախարարները քննարկել են համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում շուկայում նավթի գների դինամիկան և նշել, որ ներկայումս մեկ բարելի դիմաց սահմանված 60 դոլարը դեռևս բավարար չէ արդյունաբերության ոլորտում ներդրումների ծավալի ընդլայնման համար: Սաուդյան Արաբիայի Նավթային արդյունաբերության նախարար Ալի ալ-Նաիմի կարծիքով առաջիկան տարիների ընթացքում համաշխարհային շուկայում նավթի գները կդրսևորեն շարունակական աճ և հնարավոր է, որ երեք տարի հետո նավթի մեկ բարելի դիմաց գինը սահմանվի 150 դոլար: