OPEC-Ը ՉԻ ՄԵԾԱՑՆԻ ՆԱՎԹԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԸ
Նավթ արտահանող երկրների Opec կազմակերպությունն ընթացիկ տարվա դեկտեմբերին կայանալիք իր հերթական նիստի շրջանակներում որոշում կընդունի պահպանել նավթի արդյունահանման և արտադրության ծավալները: Նման կարծիք է հայտնել Ալժիրի նավթի նախարար Շաքիբ Խելիլը:
Նա նշել է, որ ներկա պայմաններում համաշխարհային տնտեսության վերականգնման դանդաղ տեմպերը ոչ բավարար պայմաններ են ստեղծում համաշխարհային շուկայում նավթի նկատմամբ պահանջարկի կարգավորման համար, և այս դեպքում նավթի արտադրության ծավալների փոփոխման կարիք չկա: Նախարարի կարծիքով դեռ որոշ ժամանակ նավթի գները կպահպանվեն մեկ բարելի դիմաց 65-75 դոլար սահմաններում: